Որոնել
Արխիվ
04.12.2019  12:06

Մոուրինյուն բացառել է, որ թանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Տոտենհեմ»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերքել է, որ Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:

«Մենք տարբերվում ենք մեր մակարդակի այլ ակումբներից: Մենք այն ակումբը չենք, որը խոշոր գումար է վճարում կայացած ֆուտբոլիստների համար կամ թանկարժեք երիտասարդների, որոնց կարելի է հետագայում օգուտով վաճառել:

Միանաշանակ կարող եմ ասել, որ Ֆերնանդեշին չենք ձեռք բերի, որովհետև նա այնպիսի գին ունի, որ չի համապատասխանում մեր հնարավորություններին»,- Sport TV-ի հետ զրույցում ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ ամռանը լոնդոնցիները 45 միլիոն եվրո գումարած 25 միլիոնի պարգևավճար էին առաջարկել Ֆերնանդեշի տրանսֆերի համար, պայմանավորվել էին նաև պորտուգալացու հետ, սակայն վերջին պահին «Սպորտինգը» հրաժարվել է գործարքից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000