Որոնել
Արխիվ
04.12.2019  13:46

Յուրա Մովսիսյանն ազատ գործակալ է դարձել և մասնակցում է MLS-ի դրաֆտին

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ազատ գործակալի կարգավիճակ է ստացել:

32-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է MLS-ի դրաֆտում, որի շրջանակում ցանկացած ակումբ կարող է նրան ընտրել իր թիմը համալրելու համար: Այնուամենայնիվ, եթե ակումբն ու ֆուտբոլիստը 7 օրում պայմանագրի համաձայնության չհասնեն, ընտրությունը կչեղարկվի, տեղեկացնում է prosoccerusa.com-ը:

Յուրայի նախկին ակումբը` «Ռեալ Սոլթ Լեյքը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Ֆրեդի Խուարեսին, ով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ակումբը դեկտեմբերի 1-ից երեք միլիոն եվրոյի ազատ գումար ունի իր տրամադրության տակ, քանզի այլևս աշխատավարձ չի վճարում Մովսիսյանին ու Ալֆրեդո Օրտունոյին: Այդ պատճառով ՌՍԼ-ը կարող է նոր ու բարձրակարգ հարձակվող փնտրել:

Նշենք, որ դրաֆտի առաջին փուլում Մովսիսյանին որևէ թիմ չէր ընտրել, իսկ այսօր երկրորդ փուլն է:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը մոտ 1,5 տարի առանց թիմ է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000