Որոնել
Արխիվ
04.12.2019  11:57

Հայաստան, Վրաստան, Ռուսաստան… Ովքեր են քվեարկել Ռոնալդուի օգտին և ով էր ամենաօրիգինալը

Marca պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» քվերակության ամբողջական արդյունքները:  Եվրոպական երկրների լրագրողները լավագույնն են ընտրել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Նույն կարծիքին են եղել նաև Ասիայի ներկայացուցիչները: Իսկ ահա մրցանակը ստացած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ամենաշատ միավորները տվել են Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Օկեանիայում և Աֆրիկայում:

«Սև մայրցամաքում» հսկայական քանակի ձայներ է ստացել «Լիվերպուլի» վինգեր Սադյո Մանեն, ով զիջել է միայն Մեսսիին:

Ընդհանուր առմամբ, Վան Դեյկին 69 անգամ է նշվել առաջին տեղում, իսկ Մեսսին` 61: Արգենտինացին ընդամենը 7 միավորի առավելությունն ապահովել է այլ ցուցակներում ավելի հաճախ բարձր տեղերում նշվելու և Վան Դեյկի` ավելի ցածր լինելու շնորհիվ:

17-ական անգամ առաջին տեղում նշվել են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Սադյո Մանեն: Պորտուգալացուն առաջին տեղում նշածների թվում է Հայաստանի ներկայացուցիչ, մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: Նրա ցուցակում Ռոնալդուին հաջորդել են Մեսսին, Վան Դեյկը, Սալահը («Լիվերպուլ») և Մբապեն (ՊՍԺ):

Կրիշտիանուին տարվա լավագույնն են համարել նաև Վրաստանը, Ռուսաստանը, Պորտուգալիան, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Բարբադոսը, ԱՄԷ-ն, Ճամայկան, Օմանը, Մակաոն, Նիկարագուան, Պաղեստինը, Սուրինամը, Չադը, Ալբանիան, Խորվաթիան և Լիբերիան:

Ամենաօրիգինալ ընտրությունը կատարել է Շրի Լանկայի լրագրողը: Նրա ցանկում բոլոր ներկայացուցիչները վերջնական հնգյակում չեն ընդգրկվել: Ահա նրա տարբերակը.

1. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)

2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)

3. Անտուան Գրիզման («Ատլետիկո»/«Բարսելոնա»)

4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

5. Մարկ-Անդրե Տեր-Շտեգեն («Բարսելոնա»)


Հիշեցնենք, որ Մեսսին ռեկորդային` 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»: Քվեարկողների ամբողջական տարբերակները` այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000