Որոնել
Արխիվ
04.12.2019  02:10

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Բարնլիին» (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» հետ և հաղթեց 4-1 հաշվով։

24 և 50-րդ րոպեներին աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը՝ իր հաշվին դուբլ գրանցելով, 68-րդ րոպեին Ռոդրիգոն հիանալի հարվածով հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 87-րդ րոպեին Ռիադ Մահրեզը խփեց իր թիմի 4-րդ գոլը։ Ռոբի Բրեյդին 89-րդ րոպեին խփեց դաշտի տերերի հեղինակության գոլը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 32 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ՝ առաջատար «Լիվերպուլին», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 8 միավորով։ «Բարնլին» 18 միավորով 11-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000