Որոնել
Արխիվ
03.12.2019  22:28

«Էվերթոնը» երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

«Էվեերթոնի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնի հետ։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Պայմանագրի երկարաձգումից հետո 22-ամյա խաղացողը հայտարարել է, որ պատրաստվում է երկար տարիներ խաղալ լիվերպուլյան ակումբում։

22-ամյա Ռիշարլիսոնն «Էվերթոնում» խաղում է 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ, ակումբում անցկացրել է 55 հանդիպում, դարձել 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000