Որոնել
Արխիվ
03.12.2019  15:16

Ռոջերս. «Հետաքրքրված չեմ աշխատել «Արսենալում»»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է, որ կարող է տեղափոխվել «Արսենալ»:

«Մնում եմ «Լեսթերում»: Հետաքրքրված չեմ աշխատել «Արսենալում»: Կարծում եմ` պարզ եմ ասում: Հավանաբար, մինչև «զինագործների» հիմնական մարզչի նշանակումն ինձ կրկին այս հարցը կտան, բայց պատասխանը չի փոխվի:

Շատ երջանիկ եմ «Լեսթերում»: 9 ամիս առաջ եկա այստեղ կոնկրետ նպատակով` օգնել ակումբին առաջ գնալ և մարզել մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստների: Ինչո՞ւ հեռանալ: Մարդիկ կարող են մտածել. «Որովհետև դա «Արսենալն» է, մեծագույն ակումբ»: Բայց ինձ համար կարևոր է երջանիկ լինել, և այստեղ ես երջանիկ եմ: Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը»,- հյուսիսիռլանդացու խոսքերն է փոխանցում The Mirror-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում «Լեսթերն» ընթանում է երկրորդ տեղում, իսկ «Արսենալը»` 8-րդ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000