Որոնել
Արխիվ
03.12.2019  13:08

Արսեն Եղիազարյանը ստացել է ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» մրցանակը

Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

 Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա:

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին: Այսօր` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000