Որոնել
Արխիվ
03.12.2019  12:29

Կյելլինի. «Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուից գողացան «Ոսկե գնդակը»»

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելլինին մեկնաբանել է այն փաստը, որ նրա թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ չի ստացել «Ոսկե գնդակ» մրցանակը: Երեկ այդ մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ մեկ տարի առաջ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Իրականում նախորդ մրցաշրջանում Ռոնալդուից գողացան «Ոսկե գնդակը»: «Ռեալն» այնպես արեց, որ նա այդ մրցանակը չստանա. դա շատ տարօրինակ էր:

Այս տարի պայքարն ավելի հավասար էր: Հարգում եմ Մոդրիչին, բայց նա նույնիսկ իր լավագույն մրցաշրջանում արժանի չէ «Ոսկե գնդակին»: Դա «Ռեալի» կողմից ազդանշան էր, որ նրանք ցանկանում էին այնպես անել, որ Ռոնալդուն դադարեր այդ մրցանակը ստանալ:

Վան Դեյկը հաղթեց Չեմպիոնների լիգան և ըստ տրամաբանության պետք է ստանար «Ոսկե գնդակը», իսկ նախորդ տարի Գրիզմանը, Պոգբան կամ Մբապեն, որովհետև աշխարհի չեմպիոն էին դարձել: Մոդրիչի հաղթանակը տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- Կյելլինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000