Որոնել
Արխիվ
03.12.2019  02:39

Ի՞նչ է ասել Ռոնալդուի գործակալը, երբ Ոսկե գնդակը հանձնվել է Մեսսիին

Ժորժե Մենդեշը, ով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն է, մեկնաբանել է Ոսկե գնդակի հանձնման արարողությունը, որը ստացավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

«Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Դուք լավ գիտեք դա»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մենդեշը, ինչպես և Ռոնալդուն, չեն մասնակցել Ոսկե գնդակի հանձնման արարողությանը։ Նրանք ներկա էին Ա սերիայի 2018-19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը։

Հիշեցնենք, որ դա Մեսսիի 6-րդ Ոսկե գնդակն էր։ Նա այդ ցուցանիշով շրջանցեց Ռոնալդուին, ով ստացել է 5-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000