Որոնել
Արխիվ
03.12.2019  00:37

Հայտնի է, թե ով ստացավ Ոսկե գնդակ մրցանակը

Փարիզում կայացավ Ոսկե գնդակի հերթական մրցանակաբաշխությունը։

Այսպիսով, Ոսկե գնդակը նվաճեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

Նշենք, որ Մեսսին ստացավ իր կարիերայի 6-րդ Ոսկե գնդակը՝ շրջանցելով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (5)։

Մեսսին նախորդ մրցաշրջանի արդյունքով ստացել է Եվրոպայի լավագույն ռմբարկուի տիտղոսը՝ Ոսկե խաղակոշիկը և կատալոնական ակումբի հետ հաղթել Լա լիգան։

4-րդ տեղում հայտնվեց Սադիո Մանեն, երրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վիրջիլ վան Դայկը։ 


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000