«Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը հայերենով գրառում է տարածել
«Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական կայքը հայերենով գրառում է տարածել՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի հետ։
«Ողջույն, սիրելի՛ մարզական երկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես, հավանել նկարն ու կիսվել դրանով։ Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- գրված է ակումբի պաշտոնական էջում: