Որոնել
Արխիվ
02.12.2019  12:44

ՀՖՖ-ն հայտարարել է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

 

 

Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝


Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,

Մասնակցի կողմից տրված լիազորագիր,

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:

 

Մանրամասները՝ այստեղ

 

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և մարտի 20-ից մինչև մայիսի 3-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

 

Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝


Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,

Մասնակցի կողմից տրված լիազորագիր,

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:


ՈւԵՖԱ/ՀՖՖ մարզչական C դիպլոմ կամ մարզական այլ նախապայմանները հավաստող փաստաթուղթ:

 

Մանրամասները՝ այստեղ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000