Տաշկենտի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը կարիերան շարունակելու է Չինաստանում:
Championat.asia-ն վստահեցնում է, որ 48-ամյա մասնագետը գլխավորելու է չինական ակումբներից մեկը: Միաժամանակ ուզբեկ մեկնաբան Բոբուր Ակմալովը հայտնում է, որ այդ ակումբը «Չանչուն Յատայն» է:
Ուզբեկստանում բնակվող Բաբայանը նախկինում գլխավորել է այդ երկրի ազգային հավաքականը և «Պախտակորը»:
«Չանչուն Յատայը» Չինաստանի Առաջին խմբի ավարտված առաջնությունում գրավել է հինգերորդ տեղը և չի կարողացել Սուպերլիգայի ուղեգիր նվաճել: