Որոնել
Արխիվ
02.12.2019  16:26

«Երջանիկ եմ». Մխիթարյանը հիացրել է իտալերեն խոսելով (VIDEO)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում «Վերոնայի» դարպասը գոլ խփելուց (3:1) հետո իտալերեն լեզվով հարցազրույց է տվել հոռմեական ակումբի հեռուստաալիքին:

- Վնասվածքից վերադարձաք գոլ խփելով: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

- Երջանիկ եմ, որ սկսեցի խաղալ: Շատ կարևոր էր հաղթել, որովհետև լավ պաշտպանվող մրցակցի հետ էինք խաղում: «Վերոնան» ագրեսիվ ու կարգապահ էր, բայց մենք հնարավոր ամեն ինչ արեցինք երեք միավոր վաստակելու համար:

- Դուք շատ լավ եք խոսում իտալերեն: Եթե «Ռոման» որոշի Ձեզ պահել թիմում, կմնա՞ք:

- Կարծում եմ` դեռ որոշ տեղ ունեմ իտալերենի իմացությունս լավացնելու համար, ինչը հնարավոր կլինի իմ ուսուցչի շնորհիվ: Հարցի մյուս մասին վերաբերյալ չգիտեմ, դեռ շատ չեմ խաղացել «Ռոմայում»: Ինձ հարկավոր է ավելի շատ աշխատել, բարելավել խաղս, ավելի լավ հասկանակ թիմակիցներիս, շատ գոլ խփել ու գոլային փոխանցումներ կատարել:

- Ձեզ դո՞ւր է գալիս Հռոմը:

- Շատ, գեղեցիկ քաղաք է: Թիմն էլ հիասքանչ է: Կարծում եմ` այս թիմը, տվյալ մարզչի հետ, կարող է շատ նվաճումների հասնել: Ամեն օր աշխատում ենք, որպեսզի հաղթենք բոլոր խաղերը: Տեսնենք, թե մրցաշրջանի վերջում որտեղ կլինենք:

- Պրեմյեր լիգայի համեմատ խաղերին նախապատրաստվելու որևէ տարբերություններ նկատե՞լ եք:

- Միգուցե, որոշ բաներ կան, բայց այն ինձ դուր է գալիս: Շատ ժամանակ չունեմ ադապտացիայի համար, այդ պատճառով հնարավոր ամեն ինչ պետք է անեմ իմ կարողությունները և փիլիսոփայությունը ցույց տալու համար:

- Ի՞նչ էիք մտածում, երբ 2 ամիս խաղից դուրս էիք:

- Շատ բարդ էր, որովհետև դժվար է հետևել թիմի խաղին և հնարավորություն չունենալ մասնակցել հանդիպմանը: Դա բարդ էր հոգեբանական և ֆունկցիոնալ առումով, որովհետև քիչ ժամանակ եմ այստեղ: Դեռ չգիտեմ` արդյոք մնալու եմ այստեղ, այդ պատճառով ինձ հարկավոր է շատ խաղալ: Բայց դրա հնարավորությունը չունեի: Ուրախ եմ, որ արդեն սկսեցի խաղալ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000