Իտալիայի փոխչեմպիոնն անակնկալ պարտություն կրեց (VIDEO)
«Նապոլին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Բոլոնյային»: 41-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆերնանդո Լյորենտեն, ով առաջինն է հասել դարպասապահի հետ մղած գնդակին:
58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Անդրեաս Սկով Օլսենը, իսկ 80-ին արագ հակագրոհը եզրափակել է Նիկոլա Սանսոնեն:
«Նապոլին» 20 միավորով 7-րդ տեղում է և արդեն 17 միավորով հետ է մնում առաջատար «Ինտերից»: Կառլո Անչելոտտիի թիմը չի հաղթում 6-անընդմեջ խաղում (բոլոր մրցաշարերում` 8):