Մխիթարյանի գոլը «Ռոմային» օգնեց հաղթել արտագնա խաղում (VIDEO)
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել է «Վերոնային» և առավելության հասել 3:1 հաշվով:
17-րդ րոպեին Լորենցո Պելլեգրինիի շքեղ փոխանցումից հետո Ջասթին Կլյուվերտն առաջ է մղել «գայլերին», սակայն ընդամենը չորս րոպե անց Մարկո Ֆարաոնին պատասխան գոլն է խփել:
Ընդմիջումից առաջ Դիեգո Պերորտտին, ով փոխարինել է վնասվածք ստացած Կլյուվերտին, հստակորեն իրացրել է Էդին Ջեկոյի վաստակած 11-մետրանոց հարվածը:
Հանդիպման վերջակետը դրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 90+2 րոպեին եզրափակել է նույն Պերոտտիի փոխանցումը: 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 67-րդ րոպեին:
Հռոմեական թիմը վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է չորրորդ տեղը: «Վերոնան» 18 միավորով 9-րդն է: