Որոնել
Արխիվ
02.12.2019  02:02

Մեսսիի գոլի շնորհիվ «Բարսելոնան» Մադրիդում հաղթեց «Ատլետիկոյին» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Ատլետիկոյի» հետ և հաղթանակի հասավ 1:0 հաշվով:

Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին պատ խաղարկեց Լուիս Սուարեսի հետ և հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը:

«Բարսելոնան» վաստակեց 31 միավոր և կրկին առաջին տեղը կիսում է Մադրիդի «Ռեալի» հետ: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 25 միավորով մնաց վեցերորդ տեղում:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Սևիլյա» – «Լեգանես»` 1:0

«Ատլետիկ» – «Գրանդա»` 2:0

«Էսպանյոլ» – «Օսասունա»` 2:4

«Խետաֆե» – «Լևանտե»` 4:0

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000