Որոնել
Արխիվ
01.12.2019  22:33

«Զենիթ» – «Սպարտակ» խաղում որոշիչ դարձավ ինքնագոլը (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Սպարտակին»:

Որոշիչ է դարձել 18-րդ րոպեին Իլյա Կուտեպովի ինքնագոլը, ով Արտյոմ Ձյուբայի հետ պայքարում ընկած է եղել խոտածածկին: 50-րդ րոպեից տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Մագոմեդ Օզդոևը:

«Զենիթը» վաստակել է 42 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող «Լոկոմոտիվը» 1:2 հաշվով պարտվել է «Դինամոյին»:

Այսօր պետք է կայանար նաև «Սոչի» – «Օրենբուրգ» հանդիպումը, սակայն Ռոման Բերեզովսկու թիմի բազմաթիվ ֆուտբոլիստների հիվանդության պատճառով կողմերը համաձայնվել են հետաձգել խաղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000