Որոնել
Արխիվ
01.12.2019  22:38

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին սայթաքեց (VIDEO)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել «Ասթոն Վիլային»: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

Շքեղ հարվածով հյուրերին առաջ է մղել Ջեք Գրիլիշը, սակայն քիչ անց Մարկուս Ռեշֆորդի գլխով հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից, դիպել դարպասապահ Թոմ Հիթոնին ու հայտնվել ցանցում:

Երկորդր կեսում Վիկտոր Լինդելոֆը վերջապես առաջ է մղել տանտերերին, սակայն ընդամենը երկու րոպե անց Թայրոն Մինգզը կրկին հավասարեցրել է հաշիվը:

Այսպիսով, Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 18 միավորով 9-րդ տեղում է: Բիմինգեմցիները 15 միավորով բարձրացան 15-րդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000