Որոնել
Արխիվ
01.12.2019  01:15

Տալալաև. «Խաշմանյանը լավ մասնագետ է. Իտալիայից կրած պարտությունն օրինաչափ էր»

«Փյունիկի» նախկին և ռուսական «Խիմկիի» ներկայիս գլխավոր մարզից Անդրեյ Տալալաևն իր ծավալուն հարցզրույցում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլին՝ խոսելով Հայաստանի հավաքականի կրած 9-1 հաշվով պարտության մասին Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում՝ Իտալիայի հետ խաղում։

«Իտալիա - Հայաստան խաղը չեմ դիտել։ Իմ ընկերը, ով շատ մոտ է Աբրահամ Խաշմանյանի հետ, զանգեց ինձ և ասաց, որ ողբերգություն է տեղի ունեցել։ Ոչ թե 9-1 հաշվի համար, այլ այն պատճառով, որ, ամենայն հավանականությամբ, Խաշմանյանը կհեռանա հավաքականից, չնայած, նա շատ լավ մասնագետ է և կարող է թիմին նոր մակարդակի հասցնել։

Պետք չէ գերագնահատել հայկական ֆուտբոլի ներկայիս ուժը։ Այնտեղ հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես 90-ականներին՝ Ռուսաստանում։ Շատ բաներ պետք է փոխվեն։ Այնպես որ, Իտալիայից կրած պարտությունն օրինաչափ էր։ Ի՞նչ եք ցանկանում այն հավաքականից, որը 2 անգամ ոչ-ոքի է խաղացել Լիխտենշտեյնի հետ և տանը պարտվել Ջիբրալթարին Ազգերի լիգայում։

Այնուամենայնիվ, Հայաստանում կան բոլոր նախադրյալներն առաջընթացի համար։ Պետք է բարելավվի ֆունկցիոնալ վիճակն ու կարգապահությունը։ Նման կարծիք եմ հայտնում՝ ծանոթ լինելով Հայաստանի երիտասարդական հավաքականին, որի հետ «Փյունիկում» 9 ամիս աշխատել ենք»,- Տալալաևի խոսքերն է մեջրերում Sovsport.ru-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000