Որոնել
Արխիվ
30.11.2019  16:28

Արոնյանը բաց կթողնի ՖԻԴԵ-ի գրան պրիի հերթական փուլը առողջական խնդիրների պատճառով

Լևոն Արոնյանը բաց կթողնի ՖԻԴԵ-ի գրան պրիի Երուսաղեմի փուլը առողջական խնդիրների պատճառով, այդ մասին հայտնել է ինքը՝ շախմատիստը:

- Երկար քննարկումներից ու ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությամբ, մեծ հիասթափությամբ ստիպված եմ հրաժարվել Երուսաղեմի Գրան պրիի մասնակցությունից: Ցավոք, այդ մրցաշարի օրերը համընկնում են իմ՝ շնչառական ուղիների հետ կապված բուժման կուրսերի հետ: Դա կապված է նախկինում արված քթի վիրահատությունների հետ, որոնք սկզբնական խնդիրը չեն լուծել:

Կալկուտայի փուլից հետո հետազոտման արդյունքներում բժիշկն ինձ խորհուրդ տվեց դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում բուժվել:

Իմ մարտական ոգին, շախմատի նկատմամբ ունեցած սերը, և այս մարզաձևին ստեղծագործ միտք բերելու իմ ձգտումը չեն կարող թերագնահատվել, այդ պատճառով, ես ցանկացած մրցաշարի մասնակցությունից հրաժարվելը լուրջ դեպք է, և որոշումը չպետք է թեթևամտորեն կայացվի, հատկապես սպորտի դեսպանների համար, ովքեր արտոնություն են ստանում մասնակցել մրցաշարերին, ինչպես ես:

Այնօես որ, խնդրում եմ, հավատացած եղե՛ք, որ այդ շաբաթվա ընթացքում ես բուժում եմ անցնելու, և ես պետք է վերադառնամ ավելի առողջ ու ավելի ուժեղ,- գրել է Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000