Որոնել
Արխիվ
29.11.2019  02:10

«Արսենալը» պարտվեց «Այնտրախտին», «Սևիլյան» շանս չտվեց «Ղարաբաղին», այլ արդյունքներ (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Արսենալը» F խմբում «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց «Այնտրախտի» հետ և պարտվեց 1-2 հաշվով։

Առաջին կեսի ավելացված 1-ին րոպեին Օբամեյանգն առաջ մղեց դաշտի տերերին, բայց 55-րդ րոպեին Դաիտի Կամադան հավասարեցրեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով գերմանական թիմին։

«Հիմալայնշ» - «Ստանդարդ»՝ 1-1

Նշենք, որ «Արսեալը» վերջին տուրից առաջ 10 միավորով ապահովել է տեղը փլեյ-օֆֆ-ում։

A խումբ․ «Սևիլյա» - «Ղարաբաղ»՝ 2-0․ գոլերը՝ Ժիլ՝ 61, Դեբուր՝ 90+2

«Դյուդելանժ» - ԱՊՕԵԼ՝ 0-2

«Սևիլյան» վաստակել է 15 միավոր և ապահովել տեղը փլեյ-օֆֆ-ում։

E խումբ․ «Լացիո» - «Կլուժ»՝ 1-0

«Սելտիկ» - «Ռեն»՝ 3-1

«Սելտիկը» 13 միավորով ապահովել է տեղը հաջորդ փուլում։

D խումբ․ «Սպորտինգ» - ՊՍՎ՝ 4-0

«Ռուսենբորգ» - ԼԱՍԿ՝ 1-2

«Սպորտինգը» 12 միավորով ապահովել է տեղը փլեյ-օֆֆ-ում։

B խումբ․ «Լուգանո» - «Կոպենհագեն»՝ 0-1

«Մալմյո» - «Դինամո-Կիև»՝ 4-3

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000