Որոնել
Արխիվ
28.11.2019  20:25

«Երբ գնդակը հայտնվում է Մեսսիի մոտ՝ պետք է խախտել կանոնները». Ֆավր

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը ՉԼ-ի խմբային փուլում «Բարսելոնայի» հետ արտագնա խաղից հետո (1-3) խոսել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Մեսսին խաղում էր կեղծ 9 համարդի դիրքում և անհավանական էր։ Երբ նա գնդակով է՝ անչափ դժվար է պաշտպանվել։ Պետք է խախտել կանոնները, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել նրան։ Հակառակ դեպքում, շատ-շատ բարդ կլինի։ Մեսսին կտրուկ է արագանում, լավ դրիբլինգ ունի, իսկ վերջին փոխանցումը շատ վտանգավոր է»,- Ֆավրի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000