Որոնել
Արխիվ
27.11.2019  02:31

«Տոտենհեմն» ու «Բավարիան» հաղթեցին՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակչում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբի 5-րդ տուրում «Տոտենհեմը» տանը մրցեց «Օլիմպիակոսի» հետ ու հաղթեց 4-2 հաշվով։

6-րդ րոպեին Էլ-Արաբին բացեց հաշիվը, իսկ 19-րդ րոպեին Ռուբեն Սեմեդուն կրկնապատկեց հունական թիմի առավելությունը։ Խաղակեսի վերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Դելե Ալին մեկ գոլ հետ բերեց և թիմերը գնացին ընդմիջման։ Երկրոր կեսում՝ 50-րդ րոպեին, Հարի Քեյնը հաշիվը հավասարեցրեց, 73-րդ րոպեին Սերժ Օրյեն առաջ մղեց լոնդոնցիներին, իսկ 77-րդ րոպեին Քեյնը դուբլ ձևակերպեց։

«Ցրվենա Զվեզդա» - «Բավարիա»՝ 0-6․ գոլերը՝ Գորեցկա՝ 14, Լևանդովսկի՝ 53, 60, 64, 68, Տոլիսո՝ 90

Այսպիսով, «Բավարիան» վերջին տուրից առաջ 15 միավորով ապահովեց տեղը հաջորդ փուլում, իսկ «Տոտենհեմը» երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ վաստակած 10 միավորով։ «Ցրվենա Զվեզդան» ունի 3, «Օլիմպիակոսը»՝ 1 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000