Որոնել
Արխիվ
26.11.2019  13:17

Մայրովիչ. «Հայաստանի չեմպիոնն «Արարատ-Արմենիան» է, բայց ինձ այլ թիմ տպավորեց»

«Նոայի» լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը հյուրընկալվել է «Հայ» ռադիոյի եթերում և կարծիք հայտնել Հայաստանի առաջնությունում առանձնացող թիմի մասին:

«Հայաստանում մեր մրցակիցներից պարտվել ենք «Արարատ-Արմենիային», որը նախորդ մրցաշրջանի չեմպիոն է, բայց խաղային առումով նրանց չէի առանձնացնի: Կառանձնացեի «Ալաշկերտին»: Նաև Սուպերգավաթի խաղին եմ գնացել, երբ նրանք մրցում էին «Արարատ-Արմենիայի» հետ: Նրանք ձեռագիր, խաղաոճ ունեն: Նրանց խաղում հղկված տարրեր կան, ինչն այլ թիմերում չեմ տեսել:

Միևնույն է մենք պետք է հաղթեինք «Ալաշկերտին», սակայն բախտներս չբերեց` զիջեցինք 1:2 հաշվով: Հուսով եմ` ռևանշ կվերցնենք հաջորդ խաղում»,- ասել է ռուս ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000