Որոնել
Արխիվ
24.11.2019  01:51

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց 2-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո (VIDEO)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Հաշիվը 2-րդ րոպեին բացվեց, երբ Սերխիո Ռամոսը հետ փոխանցում կատարելիս գնդակը «նվիրեց» Վիլիան Ժոզեին, ով հեշտությամբ գրավեց տանտերերի դարպասը: «Սերուցքայինները» պատասխանեցին 37-րդ րոպեին, երբ Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո ուսով գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

Հաղթական դարձավ 47-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեի հարվածը, որից հետո անդրադարձ եղավ և գնդակն ապակողմնորոշելով դարպասապահին հայտնվեց դարպասում:

Ավելի ուշ (74) կրկին աշխատեց Բենզեմա-Մոդրիչ համագործակցությունը: Այս անգամ ֆրանսիացու փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթը:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վաստակեց 28 միավոր և կրկին հավասարվեց առաջատար «Բարսելոնային»: Բասկյան թիմը 23 միավորով մնաց հինգերորդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000