Որոնել
Արխիվ
23.11.2019  23:27

«Միլան» – «Նապոլի». Երկու թիմերի ճգնաժամը շարունակվում (VIDEO)

Ա սերիայի 13-րդ տուրում կայացավ «Միլան» – «Նապոլի» հանդիպումը: Արձանագրվեց ոչ-ոքի` 1:1:

24-րդ րոպեին Լորենցո Ինսինյեի անսպասելի հարվածից հետո գնդակն անդրադարձավ հորիզոնական դարպասաձողից և վրա հասած Իրվինգ Լոսանոն գլխի հարվածով առաջ մղեց հյուրերին:

Ընդամենը հինգ րոպե անց Ջակոմո Բոնավենտուրան շեշտակի հարվածով պատասխան գոլը խփեց: Դա ծանր վնասվածքից ապաքինված իտալացու համար առաջին գոլն էր վերջին մեկ տարում:

«Նապոլին» 20 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ «Միլանը» 14 միավորով 13-րդ հորիզոնականում է: Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը չի հաղթում երեք անընդմեջ խաղում, իսկ Կառլո Անչելոտտիինը` 5 (ՉԼ-ի հետ միասին` 6 խաղ):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000