Որոնել
Արխիվ
22.11.2019  22:59

«Գանձասար-Կապանը» բողոք կներկայացնի ՀՖՖ՝ կապված մրցավարի աշխատանքի հետ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար» հանդիպման 92-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը նշանակել է ոչ միանշանակ 11 մետրանոց, որը էապես ազդել է խաղի վերջնական ելքի վրա։ Այդ մասին հայտարարություն է տարածել կապանյան ակումբի մամուլի ծառայությունը։

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը առաջիկայում պատրաստվում է բողոք ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ակումբի ներկայացուցիչն այդ մասին արդեն նշել է խաղի արձանագրությունում»,- հաղորդում է «Գանձասարի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ վիճելի 11 մետրանոցի նշանակումից հետո կապանցիների գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը չի զսպել էմոցիաները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000