Որոնել
Արխիվ
22.11.2019  16:44

Մարկոս Պիզզելլին` «Ակտոբեի» պատմության լավագույն ռմբարկուների թվում

Հայաստանի հավաքականի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ընդգրկվել է «Ակտոբեի» պատմության լավագույն ռմբարկուների յոթնյակում: Խփած 33 գոլով Մարկոսը բարձրացել է 7-րդ տեղ, գրում է kazfootball.kz-ն:

35-ամյա ֆուտբոլիստը ղազախական թիմում նորամուտը նշել է 2014 թվականին: հետագայում հեռանալուց հետո, նա կրկին այդ թիմ է վերադարձել և ընդհանուր 4 մրցաշրջան անցկացրել Ակտյուբինսկում: 33 գոլ խփելու համար Մարկոսին 89 խաղ է պահանջվել:

Ուշագրավ է, որ «Ակտոբեի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում չորրորդ տեղ զբաղեցնող Կայրաթ Աշիրբեկովին Պիզզելլին զիջում է ընդամենը 4 գնդակով:

Ավելի վաղ հարձակվողական ոճի կիսապաշտպանը հայտարարել էր, որ լքում է ղազախական թիմը, որը դուրս է մնացել ուժեղագույն լիգայից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000