Որոնել
Արխիվ
22.11.2019  15:09

Բաբայանը կարող է նշանակվել հեղինակավոր թիմի գլխավոր մարզիչ

Ղազախստանում բնակվող Գրիգորի Բաբայանը կարող է դառնալ Կարագանդայի «Շախտյորի» նոր գլխավոր մարզիչը: Այդ մասին հայտնում է KazFootball.kz-ը:

39-ամյա մասնագետը 2012 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Աստանայում»: Նա եղել է 4 տարբեր մարզիչների օգնականը, ինչպես նաև տևական ժամանակ գլխավոր մարզիչը:

Հենց նա է ղազախական ֆուտբոլի պատմության մեջ թիմ դուրս բերել եվրագավաթի խմբային փուլ: 2018  թվականին հայկական արմատներով մասնագետը ճանաչվել է Ղազախստանի լավագույն մարզիչ, երբ «Աստանային» դարձրել է երկրի չեմպիոն:

Նոյեմբերին սկզբին Բաբայանը պրակտիկա էր անցնում իսպանական «Սևիլյայում»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000