Որոնել
Արխիվ
21.11.2019  11:53

Խորեն Հովհաննիսյան. «Ժողովուրդը ոտքի է կանգնել. Վանեցյանը, ՀՖՖ-ի անդամները և Գործկոմը պետք է պատասխան տան»

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հարցազրույց է տվել 1in TV-ին, որի ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու հայկական ֆուտբոլի մասին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ֆուտբոլում փոփոխություններ կատարի: Չգիտեմ այս անգամ ինչպես կլինի, կրկին պարզապես իշխանության փոխանցում կկատարվի, թե այս անգամ ընտրություն կլինի: Իմ կարծիքով Վանեցյանի հարցը պետք է օրակարգային լինի, այլ տարբերակ չկա: Նա խոստումներ տվեց, իսկ տղամարդը պետք է այն կատարի: Փաստորեն նրան չհաջողվեց խոստումները կատարել: Չէր էլ հաջողվի, որովհետև նա աշխատում էր ԱԱԾ-ում և չէր կարող հեռվից ղեկավարել: Ֆուտբոլը մանրուքներ չի ներում:

Եկեք չկենտրոնանք միայն ՀՖՖ նախագահի վրա,  որովհետև երբ նա ԱԱԾ-ում էր, ինչպես ասում են` սպիտակ ձիու վրա էր: Բոլորն այդ ժամանակ հանգիստ նստած էին, շարժում չկար: Հենց նա ընկավ, դանակավորները շատացան: Բայց դուք նրա տեղակալներն եք եղել, դուք եք աշխատել: Նա միգուցե ամիսը մեկ անգամ գնար կամ չգնար ֆեդերացիա: Իսկ հիմա բոլորը նրա դեմ են դուրս եկել: Բայց բոլորը, ովքեր 1,5 տարի այնտեղ են աշխատել, պետք է դուրս գան աշխատանքից: Ես նկատի ունեմ տեղակալներին ու Գործկոմին: Միասին պատասխան տվեք, ինչո՞ւ եք բարդում մեկ մարդու վրա: Մենք` հայերով սովոր ենք զոհ տանք, իսկ մնացածը հելնեն ու ինչ ուզենք անենք: Այդպիսի բան չի լինելու: Հիմա բոլոր ֆուտբոլասերները, ժողովուրդը կանգնած են, ասեմ ձեզ` ես էլ եմ դուրս գալու նրանց հետ: Կոչ եմ անում` անպայման պետք է մեր ֆուտբոլի գործերը շտկենք: Թույլ չենք տալու, որ պատահական մարդիկ մտնեն ֆուտբոլ»,- ասել է Հովհաննիսյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000