Որոնել
Արխիվ
20.11.2019  23:35

Բերեզովսկի. ««Սոչիի» հետ առաջին մարզումն անցկացրեցի. գալիք խաղերում կգլխավորեմ թիմը»

«Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է թիմում իր դերի մասին։ 

«Այսօր ես թիմի հետ առաջին մարզումն եմ անցկացրել։ Պատրաստվում ենք «Ուֆայի» հետ հանդիպմանը։ Մարզչական անձնակազմը չի փոխվի մնացած 3 հանդիպումներում։

Այժմ չունեմ մարզչական PRO արտոնագիր, բայց այն ստանալն ընթացքի մեջ է։ Դա է պատճառը, որ չեմ կարող երկար ժամանակով գլխավորել թիմը։ Պայմանավորվել ենք, որ մնացած 3 հանդիպումներում ես եմ լինելու գլխավոր մարզիչը։

Թիմային ընթրի՞ք։ Հնարավոր է, որ հանդիպենք ամբողջ թիմով ոչ ֆորմալ մթնոլորտում և զրուցենք»,- Բերեզովսկիի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000