«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Մաուրիսիո Պոչետինոն կարող է ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորել «Բավարիան», հաղորդում է Bild-ը։
Նշվում է, որ մյունխենյան ակումբիը մտադիր է հրավիրել արգենտինացի մասնագետին։ 46-ամյա Պոչետինոն կարող է գերմաներեն սովորել մինչև 2020 թվականի ամառ, որպեսզի չբախվի լրացուցիչ խնդիրների։
Հավելենք, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն։