Կառլեն Մկրտչյանը վերադարձել է մարզումներին (PHOTO)
Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
30-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 17-ին: «Փյունիկը» նշում էր, որ Մկրտչյանը հիվանդ է:
Ավելի վաղ երևանցիների գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հայտարարել էր, որ Կառլենն ընթացիկ օրացույցային տարում խաղադաշտ չի վերադառնա: