Որոնել
Արխիվ
20.11.2019  14:53

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռոման Բերեզովսկին` «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

«Սոչին» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկ արվելու մասին: Սպասվում է, որ նա կմնա ակումբում, բայց այլ պաշտոնի կանցնի:

Ռուսական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Տոչիլինի օգնական Ռոման Բերեզովսկին: Հայաստանի հավաքականի դարպաապահների մարզիչն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչև ձմեռային դադարը: Այդ ընթացքում թիմը երեք խաղ կանցկացնի:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 16 տուրերից հետո «Սոչին» 13 միավորով վերջին` 16-րդ տեղում տեղում է, սակայն վեցերորդ տեղից հետ է մնում ընդամենը 8 միավորով:

Հիշեցնենք, որ Սոչիի կազմում է հանդես գալիս Ալեքսանդր Կարապետյանը, իսկ հունվարից թիմին պաշտոնապես միանալու է Էրիկ Վարդանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000