Sport-Express. Ռոման Բերեզովսկին դառնալու է «Սոչիի» ժամանակավոր գլխավոր
մարզիչը
«Սոչին» մոտ է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինին պաշտոնանկ անելու: Այսօր 45-ամյա մասնագետը ժամանել է ակումբի գրասնեյակ, որպեսզի լուծի թղթաբանական հարցերը, գրում է Sport-Express.ru-ն:
Մինչև ձմեռային դադարը, գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Տոչիլինի օգնական, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերզեովսկին:
Նախկին դարպաապահը թիմին մարզելու է առաջիկա երեք խաղերում: Դեկտեմբերին ռուսական ակումբը որոշելու է շարունակել նրա հետ աշխատանքը, թե նոր մարզիչ նշանակել:
Ռուսաստանի առաջնության 16 տուրերից հետո «Սոչին» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ ռոսւական այդ թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը թիմի ֆուտբոլիստ է դառնալու հունվարից: