Որոնել
Արխիվ
19.11.2019  11:48

ՊՍԺ-ի սեփականատերերը մոտ են անգլիական հեղինակավոր ակումբ գնելուն

Qatar Sports Investments (QSI) ընկերությունը, որին պատկանում է ՊՍԺ-ն ակումբը, կարող է գնել «Լիդս» ակումբը : ESPN-ը հայտնում է, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն:

«Լիդսի» բաժնետոմսերը ձեռք բերելուն ևս երկու հավակնորդ կա, սակայն գլխավոր ֆավորտը Նասեր Ալ-Խելայիֆիի կազմակերպությունն է, քանի որ վերջինս լավ հարաբերությունների մեջ է անգլիական ակումբի սեփականատեր Անդրեա Ռադրիացիի հետ:

Քաթարցիները դիտարկել են նաև «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» գնելու տարբերակը, սակայն ընտրություն են կատարել «Լիդսի» օգտին:

Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը Չեմպիոնշիփում ընթանում է երրորդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000