Որոնել
Արխիվ
19.11.2019  02:57

Բաբայան. «Մրցակիցն ուժեղ էր, բայց դա չի նշանակում, որ պետք է 9-1 հաշվով պարտվեինք»

Եվրո-2020-ի J  խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պալերմոյում հյուրընկալվեց Իտալիային և պարտվեց 1-9 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու միակ գոլի հեղինակ Էդգար Բաբայանը։

«Կարծես, վնասվածքս լուրջ չէ։ Պետք է նկարեն․․․ Շունչս կտրվում էր, անհարմար ընկա։

Շատ ուժեղ թիմի հետ էինք խաղում, բայց դա չի նշանակում, որ պետք է 9-1 հաշվով պարտվենք։ Իմ կողմից ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր նայում էին այս խաղն ու հասել էին ստադիոն։ Կփորձենք այնպես անել, որ նման բան չկրկնվի»,- Բաբայանի խոսքերն է մեջբերում NEWS.am-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000