Որոնել
Արխիվ
19.11.2019  02:17

Խաշմանյան. «Եթե ղեկավարությունը որոշի, որ սրա մեղքն իմն է՝ պատրաստ եմ հեռանալ»

Եվրո-2020-ի J  խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պալերմոյում հյուրընկալվեց Իտալիային և պարտվեց 1-9 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարցերին չպատասխանեց, բայց հանդես եկավ հայտարարությամբ։

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայակական ֆուտբոլի իրավիճակը։ Հավաքականի ղեկը ստանձնելիս ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել։ Կարելի է ասել, որ ամբողջ հարվածն ինձ վրա եմ վերցրել։ 

Միգուցե, սխալ է ասել, որ այսօր ազգային հավաքականով էինք ներկայացել։ Մենք ներկայացել էինք ուղղակի հավաքականով։ Ազգային հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը բացակայում է վնասվածքների պատճառով։

Եթե ղեկավարությունը, որոշի, որ այս ամենի մեղքն իմն է՝ պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել (հրաժարական տալ․ խմբ․)։ Եթե որոշվի, որ շարունակելու եմ աշխատանքս՝ ամեն ինչ պետք է փոխեմ։ Ըստ իս, ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին․ անգամ՝ մտածելակերպը։

Նման խաղերից, նման հաշվով պարտվելուց հետո ոչինչ չի կարելի ասել ու չկա ոչ մի պատճառաբանություն։ Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ»,- Խաշմանյանի խոսքերն է մեջբերում Vivaro News-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000