Փաչաջյան. «Զգուշացնում էի, որ չի կարելի տմարդի տակտիկա ընտրել. թիմը
հոգեբանորեն չի ընդունի»
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու ջախջախիչ պարտությունն Իտալիայի հավաքականից (1:9):
Այն պահն է, որ չգիտեմ ինչ ասեմ… Ես զգուշացնում էի սրա մասին, որ չի կարելի տմարդի ու խայտառակ տակտիկա ընտրել: Թիմը ուղղակի չի ընդունի դա, հոգեբանորեն չի ընդունի! Չի կարելի էդ մակարդակներում էքսպերիմենտներ անել, մանավանդ որ 99% համոզվածություն կա դրա ձախողման մեջ:
Բա լավ, դու չեք տենում առաջին խաղից հետո, որ թիմը պարզապես չի «ուտում» այդ հնարքը: Հիմա ամբողջ ազգովի խայտառակ արեցիք: Դե պատասխան տվեք` հերթով հրաժարականներ ներկայացնելով:
Ֆուտբոլիզտներին ի՞նչ ասես: Առանց առաջատարի խաղ… Բա լավ՝ այդքան խաղ եք խաղացել, չկա մեջներդ մի փորձառու տղա, որ մեջից հասկանան ինչ է կատարվում, թիմը հավաքի ասի ոնց, ինչ:
Մարզիչ է, չունեք ասենք էսօր, ինչ պետք է 9 հատ… 9 հատ գոլ ուտեք: Տո ուզում է Մարսի հավաքականը գա, չի կարա տենց լինի: Մի խոսքով` չքնեցինք այսօր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաչաջյանը: