Որոնել
Արխիվ
18.11.2019  20:50

Ազար. «Լեմպարդը ցույց տվեց, որ կարող է լինել աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը գովեստի խոսքեր է հնչեցրել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հասցեին։

«Ես ճանաչում եմ Ֆրենկին որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։ Նա հիանալի մարդ է։ Լեմպարդն այս 4 ամիսների ընթացքում ցույց տվեց, որ կարող է լինել աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ «Չելսիի» համար շատ լավ է, որ այնտեղ խաղում են երիտասարդ անգլիացիներ։ Դա լավ է նաև Անգլիայի համար։ Նրանց բախտը բերել է, որ ունեն նման որակի երիտասարդներ։

Չգիտեմ՝ արդյոք օգնել է տրանսֆերային արգելքը։ Կարծում եմ, եթե 2-3 տրանսֆերներ կատարեին՝ այժմ առաջատար կլինեին։ Նրանք թիմային ֆուտբոլ են ցուցադրում։ Այնտեղ ունեմ ընկերներ և հետևում եմ թիմի խաղերին։ Կարողանում են հաղթել և շատ ուրախ եմ նրանց համար»,- Ազարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000