Որոնել
Արխիվ
18.11.2019  19:22

Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին կհրավիրի թիմային ընթրիքի

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է բարելավել հարաբերությունները թիմակիցների հետ, ովքեր դժգոհ են եղել պորտուգալացու պահվածքից,երբ նա փոխարինվեց «Միլանի» հետ հանդիպմանը։

TuttoJuve-ն, հաղում կատարելով La Reppublica-ին, տեղեկացնում է, որ Ռոնալդուն թիմային ընթրիք կկազմակերպի։

Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է խոսել խաղընկերների հետ և ընթրիքը խորհրդանշական բնույթ է կրելու։

Հիշեցնենք, որ պորտուգալացին փոխարինվելուց հետո արտահայտել էր դժգոհությունը՝ լքելով ստադիոնը մինչև հանդիպման ավարտը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000