«Լեոն» 31 գոլ է խփել «Արարատին», իսկ «Արարատ-Արմենիան» մնում է առաջին տեղում
Նոյեմբերի 16-ին և 17-ին կայացան Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի 6-րդ տուրի հանդիպումները:
«Արարատ ՖԶ»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լեոյին» 8։31 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Տուրի մյուս խաղում «Արարատ-Արմենիան ՖԶ»-ն ընդունել էր «Եղվարդին»: Խաղն ավարտվեց 12։2 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:
«Լեոն» ու «Արարատ-Արմենան» 12-ական միավորով առաջին տեղում են, սակայն գործող չեմպիոնը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Արարատն» ու «Եղվարդը» հավաքել են 3-ական միավոր, իսկ «Սիրիուսը»` 0: