Որոնել
Արխիվ
18.11.2019  11:48

35-ամյա հայ ֆուտբոլիստը հաղթական գոլ է խփել առաջատարի դեմ խաղում (VIDEO)

Ռուսատսանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 24-րդ տուրում «Արմավիրը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է մրցաշարի առաջատար Մոսկվայի «Տորպեդոյին»:

Հաշիվը բացել է «Արցախի» (ներկայիս «Նոա») նախկին հարձակվող Աբդուլ Գաֆարը, իսկ 79-րդ րոպեին հաղթական գոլ է խփել Էդուարդ Լուսիկյանը: 35-ամյա ֆուտբոլիստը դարպասը գրավել է հեռահար հարվածով`մրցաշրջանում իր առաջին գոլը խփելով:

Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը վաստակել է 27 միավոր ու բարձրացել 12-րդ տեղ:

Հիշեցնենք, որ «Արմավիրը» պատկանում է «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000