Որոնել
Արխիվ
18.11.2019  16:37

1in.am. Իտալիայում Հայաստանի հավաքականի պատվիրակությունը ղեկավարում է Թովմաս Գրիգորյանը

1in.am-ը տեղեկացնում է, որ «Լոռիի» սեփականատեր ու ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի կարգադրանքով Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել է Իտալիա: ՀՖՖ-ի գործկոմի մեկ այլ անդամի հետ Գրիգորյանը ղեկավարում է հայկական պատվիրակությունը:

Աղբյուրի տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու փոխնախագահները` Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հրաժարվել են հավաքականի հետ մեկնել Իտալիա:

ArmFootball.com-ի տեղեկությամբ` վերջին սկանդալներից ու FAF-ի հրապարակումներից հետո (այն մասին, որ Գրիգորյանը խաղի ժամանակ տրիբունայից հայհոյել է Մարկոսին) Գրիգորյանը չպետք է մեկներ Իտալիա, սակայն Վանեցյանի կարգադրությունից հետո գլխավորել է մեր պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Թովմաս Գրիգորյանին մեղադրել էր «Լոռիի» դեմ խաղում, VIP-օթյակից Էրիկ Վարդանյանի ոտքը կոտրելու կոչեր անելու մեջ: Օզբիլիսը նաև ասել էր, աննորմալ է, որ նման արտահայտություններից հետո այդ մարդը հավաքականի հետ մեկնում է արտագնա խաղի:

Գրիգորյանը հերքել էր, որ նման բան է ասել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000