Որոնել
Արխիվ
17.11.2019  23:28

Խաշմանյան. «Մեր մոտիվացիան պատվախնդրությունն է. պայքարելու ենք առավելագույնի համար»

Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի ագային հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն։ 

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջատարն է ու, ըստ իս, եվրոպական մակարդակում մեծագույն խաղացող։ Ցավոք, միայն Հենրիխը չէ, որ բաց է թողելու այս խաղը։ Ունենք բամաթիվ կորուստներ։ Կան հավաքականի համար կարևորագույն, կրեատիվ խաղացողներ, ովքեր բաց են թողնելու խաղը։

Իտալիայի հավաքականին համարում եմ ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի լավագույն հավաքականներից մեկը։ Վստահ եմ, որ նրանք հասնելու են մեծ հաջողությունների։

Այնպես չէ, որ այս պահին չունենք մոտիվացիա։ Մեր մոտիվացիան, առաջին հերթին, պատվախնդրությունն է։ Դաշտ ենք դուրս գալու առավելագույնը քաղելու համար։ Հայաստանի հավաքականին չի կարելի համեմատել Իտալիայի ընտրանու հետ։ Ռիսկի դիմելու համար պետք է ունենանք հարձավողական ներուժ։ Ես արկածախնդրության կողմնակից չեմ ու չեմ գնա դրան։ Կփորձենք կազմակերպված ֆուտբոլ խաղալ, դիմակայել Իտալիային և խաղային իրադրություններից ելնելով արագ գրոհներ անցկացնել»,- ասել է Խաշմանյանը։

Ասուլիսի առաջին հատվածն՝ ԱՅՍՏԵՂ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000