Որոնել
Արխիվ
17.11.2019  22:31

Մանչինի. «Հայաստանի հավաքակա՞նը. կարևոր չէ, թե ում հետ ենք մրցելու»

Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի ագային հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն։ 

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

«Հայաստանի հավաքակա՞նը․ կարևոր չէ, թե ում հետ ենք մրցելու։ Անկախ մրցակցի որակներից, պետք է հանդես գանք մեր խաղաոճով։ Դա մենթալիտետի հարց է։

Իտալիայի հավաքականը զարմացրեց ինձ։ Ես սպասում էի, որ կգտնեմ այս ընտրանուն հատուկ խաղի բանալին ավելի ուշ, բայց թիմը ցույց տվեց, որ պատրաստ է շատ արագ օգտագործել հնարավորությունները և հասնել հաջողության»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում calcio.fanpage.it-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000