Նիդերլանդների հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը լքել է Հոլանդիայի ազգային հավաքականի ճամբարը, հաղորդում է Goal.com-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն անձնական խնդիրների պատճառով չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Էստոնիայի հավաքականի հետ խաղին։ Մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ նախավերջին տուրում Հոլանդիան 0-0 է ավարտել Հուսիսային Իռլանդիայի հետ հանդիպումը և ապահովել տեղը Եվրոպայի առաջնությունում։