Որոնել
Արխիվ
17.11.2019  16:52

Մարզչին պաշտոնանկ են արել այն պատճառով, որ նրա թիմը հաղթել է 27:0 հաշվով

«Ինվիկտասուրո» ակումբի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ռիչինին պաշտոնանկ է արվել այն պատճառով, որ նրա թիմը հաղթել է 27:0 հաշվով: Իտալական ակումբի ղեկավարները որոշել են, որ դա անհարգալից վերաբերմունք է մրցակցի նկատմամբ:

«Մենք ապշած էինք, երբ իմացանք, որ մեր պատանեկան թիմը մրցակցին հաղթել է 27:0 հաշվով: Խորապես ցավում ենք դրա համար: Դա հակասում է պատանեկան ֆուտբոլի արժեքներին: Մրցակցին հարկավոր է հաղթել, իսկ մեր թիմը դա չի արել:

Ներողություն ենք խնդրում «Մարինա Կալչո» ակումբից: Կարող եմ հաստատել, որ մեր տնօրենների խորհուրդը միաձայն որոշել է պաշտոնանկ անել մարզիչ Ռիչինիին: Մեր մարզիչները պարտավոր են ոչ միայն մարզել երեխաներին, այլ նաև դաստիարակել նրանց»,- «Իվիկտասուրոյի» նախագահ Պաոլո Բրոգելլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000