Կրոսի բենեֆիսի շնորհիվ Գերմանիան եզրափակիչ փուլում է. Հոլանդիան նույնպես մեկ
ոտքով այնտեղ է (VIDEO)
Եվրո-2020-ի ընտրական փուլի C խմբում կայացել են երկու շատ կարևոր հանդիպումներ: Հոլանդիան հյուրընկալվել է Հյուսիսային Իռլանդիային, որի հետ պայքարում է եզրափակիչ ուղեգրի համար: Արձանագրվել է «նարնջագույնների» համար ձենտու 0:0 հաշիվը:
Հատկանշական է, որ 28-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայն Սթիվեն Դևիսը բարձր է հարվածել:
Գերմանիան սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է Բելառուսին: Հաշիվը կրկնկի գեղեցիկ հարվածով բացել է Մատիաս Գինտերը: Հետագայում սկսել է փայլել Տոնի Կրոսը, ով գոլային փոխանցում է կատարել Լեոն Գորեցկային, այնուհետև դուբլի հեղինակ է դարձել: Հատկապես շքեղ է ստացվել նրա երկրորդ գոլը:
Բելառուսները հնարավորություն են ունեցել հեղինակության գոլ խփել, սակայն 11-մետրանոցից Իգոր Ստասևիչի հարվածը հեռացրել է դարպասապահ Մանուել Նոյերը:
Այսպիսով, Գերմանիան վաստակել է 18 միավոր ու ապահովել եզրափակիչ փուլի ուղեգիրը: Հոլանդիան ունի 16 միավոր, իսկ Հյուսիսային Իռլանդիան` 13: Եթե վերջին տուրում Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը տանը չպարտվի հետնապահ Էստոնիային, նույնպես եզրափակիչ փուլ կանցնի: